Հայերեն   English   Русский  

Թրամփը Ղրիմը ռուսական է անվանել


  
դիտումներ: 978

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է, քանի որ թերակղզու բնակիչները ռուսերեն են խոսում: Այդ մասին հայտնում է BuzzFeed պորտալը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Vz.ru-ն:

Այդ տեղեկության համաձայն` համապատասխան խոսքեր ԱՄՆ նախագահը հնչեցրել է կանադական Քվեբեկում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հետ ունեցած ընթրիքի ժամանակ:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` բացի այդ Թրամփը զրույցի ընթացքում հարցրել է, թե ինչու են G7- ի իր գործընկերները աջակցում Ուկրաինային, որն «աշխարհում ամենակոռումպացված երկրներից մեկն է»:

BuzzFeed նշում է, որ պարզ չէ, թե արդյոք այդ բառերն ասվել են կատակով, թե արդյոք դրանք նշան են ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունների:

Մայիսին ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստիպված է եղել մեծ կաշառք վճարել Թրամփի հետ հանդիպման համար:

Նշենք, որ անգլերենում «russian» բառը, որն, ըստ երևույթին, ասել է Թրամփը, նշանակում է թե «ռուսական», թե «ռուս»: Հետևաբար ԱՄՆ-ի նախագահը կարող էր նկատի ունենալ ոչ թե պետական, այլ Ղրիմի էթնիկ պատկանելիությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: