Հայերեն   English   Русский  

Պեսկովը արձագանքել է Ղրիմը ռուսական ճանաչելու Թրամփի խոսքերի վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկությանը


  
դիտումներ: 1101

ՌԴ նախագահի մամուլ քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանադական Քվեբեկում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ղրիմը ռուսական է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Գիտեք, թե որքան շատ կեղծ լուրեր կան, որ չէի ցանկանա մեկնաբանել, քանի որ չգիտենք, թե որքան հուսալի են դրանք: Ոչ դուք և ոչ էլ մենք ներկա չենք գտնվել G-7-ի այդ փակ հանդիպումներին, և իհարկե, մենք չենք կարող դատել այդ լուրերի հուսալիության աստիճանի մասին», - հայտարարել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նախօրեին BuzzFeed պորտալը` հղում անելով երկու դիվանագիտական աղբյուրների, հայտնել էր, որ Թրամփը G-7 երկրների ղեկավարների հետ ընթրիքի ընթացքում ասել է, որ Ղրիմը ռուսական է, քանի որ թերակղզում բոլորը ռուսերեն են խոսում: Սպիտակ տունը չի հերքել կամ հաստատել տվյալ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում Թրամփը նաև հայտնել էր, որ G7- ի գագաթաժողովի քննարկումների շուրջ 25% -ը նվիրված է եղել Մոսկվային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: