Հայերեն   English   Русский  

Լեհաստանը Պուտինին չի հրավիրել Աուշվիցի ազատագրման միջոցառմանը


  
դիտումներ: 925

Կրեմլից հայտնել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրավիրվել Լեհաստանում կազմակերպվելիք սովետական բանակի կողմից Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին նվիրված միջոցառմանը:

Interfax լրատվական գործակալության տվյալներով՝ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը հրավեր չի ստացել, ուստի չի մասնակցի այս ամսվա վերջին կազմակերպվելիք միջոցառմանը:

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները Սառը պատերազմից հետո ամենացածր կետում են գտնվում Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի նկատմամբ Ղրիմի թերակղզու անեքսիայի և արևելյան Ուկրաինայի ռուսամետ անջատողականներին օժանդակելու համար:

Լեհաստանը Կրեմլի քաղաքականության ամենամեծ քննադատներից է և երկու երկրների հարաբերությունները լարված վիճակում են գտնվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: