Օբաման չի կարողանում ներել Իլհամ Ալիևի անձնական վիրավորանքը. ադրբեջանական պետական թերթ
Այդ իրադարձությունները տարածվեցին են նաև Եվրոպայի և Ուկրաինայի վրա: “Շնորհիվ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ջանքերի՝ նախկին ԽՍՀՄ-ի հարուստ հանրապետությունն այսօր գտնվում է քաղաքացիական պատերազմի վիճակում”, - նշված է հոդվածում:
Այնուհետև հոդվածի մեջ արտահայտվում է հիասթափություն առ այն, որ Օբամայի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարացել են: “Նախորդ վարչակազմերի ժամանակաշրջանում կողմերը լսում էին միմյանց և կատարում խոստումները: Սակայն Օբամայի իշխանության գալով` Ադրբեջանին սատարող ոչ մի քայլ չի արվել”,- ասվում է հոդվածում:
Մասնավորապես, ադրբեջանցիների կարծիքով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն պետական մակարդակով երկակի ստանդարտներ է ցուցաբերել, ինչը իր արտահայտումն է ունեցել Բրայզային Բաքվում դեսպան նշանակելու Օբամայի անկարողությունում:
“Այնուհետև ԱՄՆ որոշ շրջանակներ սկսել են ձգտել Ադրբեջանում իշխանափոխության սցենարներ իրականացնել: ԱՄՆ-ի ԶԼՄ-ները և ՀԿ-ները ուժգնացնում են Բաքվի դեմ սև PR-ը: Այդ կեղծավորության և երկերեսանիության պատճառներն հնարավոր չէ հասկանալ”, - ասված է հոդվածում:
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ այս ամենի բացատրությունը Օբամայի ունեցած “անձնական վիրավորանքն է” Իլհամ Ալիևի նկատմամբ: 2009 թ. Օբաման Իլհամ Ալիևին հրավիրել էր Ստամբուլ, որպեսզի նրան համոզեր համաձայնել հայ-թուրքական սահմանի բացմանը: “Սակայն Իլհամ Ալիևի ամուր կամքը խափանեց այդ նենգ ծրագրերը, և նա հրաժարվեց գնալ”:
“Հավանաբար, մինչ այժմ Օբաման չի կարողանում ներել Իլհամ Ալիևի այդ վիրավորանքը”, - ասվում է հոդվածում:
Հիշեցնենք, որ օրերս “New York Times” հեղինակավոր թերթը քննադատական հոդված է ներկայացրել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի կապակցությամբ: Հոդվածը կրում է “Ադրբեջանի պարոն Ալիևի երկու դեմքը” վերնագիրը: