Հայերեն   English   Русский  

Թրամփը պատասխանել է Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու վերաբերյալ հարցին


  
դիտումներ: 772

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հնարավորությունը: Գրում է Gazeta.ru-ն:

«Կտեսնենք», - պատասխանել է Թրամփը լրագրողների համապատասխան հարցին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի ընտրություններին «ռուսական միջամտության» թեման:

Բացի այդ Թրամփը կրկին հայտարարել է, որ մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի և Սիրիայի խնդիրը:

Հելսինկիում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: