Գերմանիայում ապօրինի ներգաղթյալների արտաքսման տարանցիկ կենտրոններ կհայտնվեն
Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կարող է ստեղծել «տարանցիկ կենտրոններ, որտեղից այլ երկրների հետ համաձայնեցմամբ փախստականները կուղարկվեն այնտեղ, որտեղ արդեն գրանցված են եղել կամ որտեղից նրանք ժամանել են»:
Կանցլերը այս միջոցները փոխզիջումային է անվանել: Նրա խոսքերով` այդպիսով կուսակցություններին հաջողվել է պահպանել «գործընկերության ոգին» ԵՄ-ում և միևնույն ժամանակ «դաշինքի ներսում միգրացիայի դեմ պայքարում» վճռական քայլ կատարել:
Ավելի վաղ Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ, ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը հայտնել էր, որ ՔԴՄ-ն և ՔՍՄ-ն պայմանավորվել են ներգաղթյալների հարցի շուրջ: