Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն չի ճանաչում Ղրիմի բռնակցման Ռուսաստանի փորձերը. Սպիտակ տուն


  
դիտումներ: 754

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ընդունում Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք, վճռականորեն, չենք ճանաչում Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձերը», - ասել է Գիդլին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է հանդիսանում, քանի որ այնտեղ ռուսերեն են խոսում: Սպիտակ տանը բազմիցս հրաժարվել են մեկնաբանել ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը: Հետագայում Թրամփը չի բացառել այն հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները կարող է ճանաչել Ղրիմը որպես ռուսական:

2014 թ. մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը` դաշնային նշանակության քաղաք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: