«Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա», «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան», «Անանուն շիրիմներ», «Ասք հայոց գինու մասին». այս վավերագրական ֆիլմերը պատկանում են վավերագրող Հայկ Օրդյանին: Այս շարքը կարելի է շարունակել: «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Հայկ Օրդյանը խնդրեց երկար-բարակ չհարցնել իր արած-չարած գործերի մասին: Ասաց, որ ակնկալում է կինոխնդիրների շուրջ զրույցի հնարավորություն: