Հայերեն   English   Русский  
ԲՈՒՅՍԵՐ
Կարծիք կա, որ ծաղիկները Սպրայթ զովացուցիչ ըմպելիքի մեջ իրենց թարմությունը ավելի երկար են պահպանում, քան սովորական ջրի: Ո՞րն է պատճառը:
Շատերի բնակարաններում բազմաթիվ գեղեցիկ ծաղիկներ կան, որոնցից ոչ բոլորն են օգտակար, քանի որ որոշ բույսեր կարող են էներգետիկ վամպիրներ լինել, որոնք կլանում են տերերի կենսունակությունը:
Աիքրիզոնը սենյակային բույս է, որը ժողովրդական լեզվով «սիրո և երջանկության» ծառ են անվանում: Աիքրիզոնը թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին է պատկանում:
Եթե մեկնել եք արձակուրդ՝ մոռանալով ջրել ծաղիկները կամ բավարար լույս չեք ապահովել բույսի համար և այն սկսել է չորանալ, մի հուսահատվեք:
ՊալմաԱյս բույսը մաքրում է օդը թունավոր նյութերից և ածխաթթու գազից: Այն նաև ունի օդը խոնավեցնող հատկություն, ինչն ավելի օգտակար է հատկապես ձմռանը, երբ ջեռուցման հետևանքով տան օդը ավելի չոր է դառնում:
Էվկալիպտի (նիվենի) ծառի անվանումը հայտնի է գրեթե բոլորին, սակայն հենց այդ ծառը ոչ բոլորն են տեսել: Գնդաձև էվկալիպտը (լատիներեն` Eucalyptus globulus) հսկայական ծառ է` գրեթե 50 մ. բարձրությումբ (իսկ առանձին տեսակների բարձրությունը կարող է մինչև 100մ. հասնել): Էվկալիպտի եզակի առանձնահատկություններից է հողից առավելագույնս խոնավության կլանելը, որն աշխատում է որպես ջրաբերուկ և չորացնում ճահճոտ տարածքները:
Կակտուսները բավական տարածված են ամբողջ աշխարհում: Կակտուսների հայրենիքը Մեքսիկան է: Գոյություն ունեն կակտուսների բազմաթիվ տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են տեսքով և չափսերով: Հայտնի է մոտ 2000 տեսակ: Գրում է Orhide.ru-ն:
Ստրոմանտա բույսը (լատիներեն` Stromanthe) պատկանում է մարանտաների ընտանիքին, ինչպես կալատեան և հենց մարանտան: Տարբեր աղբյուրների համաձայն` բնության մեջ առկա է ստրոմանտայի 5-15 տեսակ, սակայն այն շատ հաճախ նաև կալատեաների հետ են շփոթում: Իսկ որոշ մասնագետներ դրանք այդ տեսակի մեջ չեն ընդգրկում, այլ այն կալատեաների շարքին են դասում: Ստրոմանտայի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Գրում է Floristics.info.-ն:
1989 թ.-ին NASA- ն իրականացրեց ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել, թե որ սենյակային բույսերն են լավագույնս մաքրում օդը: Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ սենյակային բույսերը կարող են չեզոքացնել սենյակում օդի աղտոտվածության 85% -ը:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թոփ 15 բույսեր, որոնք լավագույնս մաքրում են օդը վնասակար նյութերից:
Լուսանկարներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են, որ տունը լցվի թարմությամբ ու կանաչով, միաժամանակ տան ինտերիերը դրանից չտուժի և ավելի հաճելի դառնա:
Եթե ջանքում եք, որ ձեր սիրելի սենյակային բույսը ծաղկի ու գեղեցկանա, բայց այն, ընդհակառակը, գնալով խամրում է, ապա հույսը կորցնել պետք չէ, հնարավոր է, որ ձեր փրկությունը լինի ընդամնեը ծաղկամանը փոխելը: Իսկ ինչպե՞ս դա ճիշտ անել ու ինչպե՞ս հասկանալ, որ սենյակային բույսին իսկապես անհրաժեշտ է դա:Հողի վրա սպիտակ շերտՍա առաջին նշանն է: Լինում են դեպքեր, որ ծաղիկի վրա ձևավորվում է կրաքարի սպիտակ շերտ պարզապես ջրելու հետևանքով: Այդ դեպքում մտահոգվելու կարիք չկա, այն կարելի է զգուշորեն հեռացնել: Սակայն եթե ...
Բոլոր տնտեսուհիների երազանքն է ձեռքի տակ ունենալ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները տարբեր ուտեստներ պատրաստելու համար: Չէ որ երբեմն պատահում է, որ չի լինում գտնել օրինակ ամենապարզ համեմունքը` մաղադանոսը:Ահա այն համեմունքները, որոնք հնարավոր է աճեցնել տնային պայմաններում:ՀամեմՀամեմի համար ամենահարմարը չեզոք թթվայնությամբ թեթև հողն է: Սերմերը ծաղկամանի մեջ խորհուրդ է տրվում ցանել շարքերով, շատ կարևոր է պարբերաբար ջրելը: Գինձի ծիլերը կերևան ընդամենը մի քանի շաբաթից:ՍամիթՏանը սամիթ աճեցնելիս ամենից առաջ պետք ...
Աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ գարնանային ավանդույթների շարքում ամենագեղեցիկը մնում է ճապոնական «հանամին»` սակուրայի ծաղկունքով զմայլվելու ճապոնական ավանդույթը:
Թանձրատերևուկը (կրասուլա) կամ փողի ծառն այն բույսերից է, որ առկա է գրեթե բոլորի տանը: Շատերին այն հետաքրքրում է իր արտաքին տեսքով, իսկ մյուսների կարծիքով` այն իզորու է գումար բերել տուն: Սակայն այս բույսը կարելի է նաև ի օգուտ առողջության օգտագործել: Քանի որ դրա օգտակար հատկությունները կարող են նպաստել բազմաթիվ հիվանդություններից ազատվելուն : Գրում է 101sovet.com-ը:
Ամանորին բոլորն իրենց բնակարանները զարդարում են տոնածառով, փայլուն ծաղկաշղթաներով, հեքիաթային հերոսների խաղալիքերով և այլն: Սակայն բնակարանի գլխավոր զարդը միշտ մնում են ծաղկող բույսերը, որոնք ձմռանն առավել մեծ ուրախություն են պարգևում մեզ և զարմացնում ինչպես երբեք: Գրում է Florets.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: