Հայերեն   English   Русский  
Հայկուհի Բարսեղյան
Լրագրող
7-ամյա փոքրիկի` Արմեն Աշոտյանին ուղղված ամանորյա խնդրանքը կարծես նախարարի կողմից չի իրականացվի:
Նոյեմբերի 22-23-ին Անկարայում կայացավ «Կողպված դարպասը: Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» խորագրով գիտաժողովը: Այն մեկ հարկի տակ էր հավաքել հայ, թուրք և երրորդ երկրների ներկայացուցիչ գիտնականներին` քննարկելու հայ-թուրքական փակ սահմանի քաղաքական, տնտեսական, սոցիալական ասպեկտները, ինչպես նաև առկա իրավիճակի ազդեցությունն ու հետևանքները, սահմանի բացման հեռանկարները և հնարավոր ազդեցությունը:
«Հրանտ Դինք» հիմնադրամը վերջերս տասը հայ լրագրողների հնարավորություն ընձեռեց մեկ շաբաթով գտնվելու Թուրքիայում ու մոտիկից ծանոթանալու հարևան երկրի կյանքին, մշակույթին ու կենցաղին:
Հարցազրույց գեղանկարիչ-գրաֆիկ, Նկարիչների միության անդամ Հասմիկ Ավետիսյանի հետ:
«Երբ հակատանկային ականի պայթյունից վիրավոր ընկա, աչքիս աղջկաս պատկերը երևաց: Այդ տարի նա առաջին դասարան պետք է գնար, շատ էի ուզում, որ դստերս ես առաջին անգամ դպրոց տանեմ, բայց չկարողացա: Սեպտեմբերի 17-ն էր, ես դեռ ռազմաճակատում էի՝ արդեն վիրավոր: Աչքերս փակեցի, բայց աղջկաս պատկերը մնաց հետս: Ու դա ինձ ուժ տվեց, որ պայքարեմ, դիմանամ, որպեսզի նրան իրականում էլ տեսնեմ»,- ասում է ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանը՝ հիշելով արցախյան ազատամարտի տարիները:
Վերջին օրերին սոցիալական ցանցերում հաճախակի են դարձել ընտանի շների կորչելու մասին ահազանգերը: «Շանս սպանել են», «շունս կորել է» և նման արտահայտություններն այլևս սովորական են: Սակայն կենդանասերների զայրույթը հատկապես շարժեց ու համբերության բաժակը լցրեց Փրչոտ անունով էկոակտիվիստ շան սպանությունը:
Այս ուսումնական տարում հայաստանյան բուհերում շուրջ 2 հազար թափուր տեղ մնաց. դիմորդների թիվը, նախորդ տարիների համեմատ, այդքանով նվազել էր: Այս տարի դիմորդների շրջանում պահանջարկ չի նկատվել բնագիտական մասնագիտությունների, արվեստագիտության, ռուս բանասիրության, որոշ չափով նաև հայագիտական մասնագիտությունների գծով: Փոխարենը, ինչպես և նախորդ տարիներին, մեծ մրցույթ է եղել տնտեսագիտություն, իրավագիտություն մասնագիտությունների գծով:
Նախորդ տարի կառավարությունը նախաձեռնեց միգրացիոն իրավիճակի ուսումնասիրություն: Գիտության պետական կոմիտեին (ԳՊԿ) հատկացվեց 13 մլն դրամ, որն էլ այն հատկացրեց Սլավոնական համալսարանի գիտական խմբին` հետազոտությունն իրականացնելու համար: Նշենք, որ վերջին անգամ միգրացիոն իրավիճակի ուսումնասիրություն Հայաստանում կատարվել էր 2007-ին` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջոցներով:
«Անկախը»նախորդ ամիս մի քանի հրապարակմամբ անդրադարձավ Ամիրյան փողոցում գտնվող քանդակի և նկարչության արվեստանոցի ճակատագրին և դրա շուրջ ծավալված հանրային քննարկումներին. շուրջ 140 քաղաքացիներ միավորվել էին, որպեսզի կանխեին գործող արվեստանոցի տեղում կահույքի արտադրամաս հիմնելը: Պահպանելով մեր սկզբունքները` ընթերցողին ենք ներկայացնում նաև վիճահարույց խնդրի հանգուցալուծումը:
Հայաստանը ներկայացված կլինի առաջիկա «Արթ սթեյջ Սինգապուր» միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում: Արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանի ղեկավարած «Նոյյան տապան» ցուցասրահը վերջերս պայմանագիր է կնքել «Արթ սթեյջ Սինգապուր» ընկերության հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: