«Ինչո՞ւ չստեղծել այնպիսի խաղ, որն իսկապես ուզում ես խաղալ, այլ բավարարվել ուրիշի ստեղծած խաղերով»,- ահա այս միտքն էր, որ խաղերի և ֆանտաստիկ ժանրի սիրահար, 26-ամյա ծրագրավորող Վահե Քոչարյանի ու նրա ընկերների մեջ առաջացրեց Wizzard race (Կախարդական մրցավազք) խաղի գաղափարը: Տասներեք ամիս անց iOS համակարգով աշխատող շարժական սարքերի համար նախատեսված խաղն արդեն համացանցում է: