Հայերեն   English   Русский  
Հայկուհի Բարսեղյան
Լրագրող
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» (ՈԱԱԿ) հավատարմագրման փուլում գտնվող հինգ բուհերի ներկայացուցիչների համար հուլիսի 11-ին կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել` ներկայացնելու շարունակական բարելավման գործողությունների ծրագիր կազմելու նախընտրելի մոտեցումները և առանձնահատկությունները:
«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է հարավկորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկը:
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհով ամեն օր էլ զբոսաշրջիկների ավտոբուսներ անցնում են, հազվադեպ որոշ մեքենաներ կանգ են առնում Սելիմի քարավանատան մոտ, որտեղ զբոսավարը ներկայացնում է մոտակայքում գտնվող մի
16-ամյա Լիլիթ Շահումյանը բժշկական համալսարանի ապագա դիմորդ է, բուհ ընդունվելու համար կրկնուսույցի մոտ պարապում է «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաները:
Ամառ է, արձակուրդների բուռն սեզոնը, երբ ամեն ոք կա՛մ արդեն արձակուրդում է, կա՛մ էլ ծրագրում է իր առաջիկա հանգիստը: Այս սեզոնին շատ է խոսվում այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ հանգստանալ:
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանը դատարկվելու վտանգի առաջ է դնում: Դժվար է ասել` Ռուսաստանի քայլերը ուղղված են Հայաստանի դեմ, թե ոչ: Բայց փաստ է, որ դրանցով ռուսական կողմն ամայացնում է իր դաշնակից Հայաստանը:
Չնայած 250 բնակիչ դիմում-բողոքներ է հղել Մարտունու քաղաքապետին, Գեղարքունիքի մարզպետին, Տարածքային կառավարման նախարարին և Հանրային խորհրդի նախագահին, հարցը դեռ լուծված չէ: Առաջին երեք դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, թե տվյալ տարածքով որևէ փաստաթղթով ճանապարհ նախատեսված չէ: Իսկ հակառակն ապացուցող փաստաթղթերի մասին թե՛ քաղաքապետարանի, թե՛ մարզպետարանի ներկայացուցիչները միաձայն նշում են` մենք նման փաստաթղթից տեղյակ չենք, նման բան չկա:
Միասնական քննությունների առաջին փուլն ամփոփված է, հրապարակվել են թե՛ բոլոր առարկաների գնահատականները, թե՛ բողոքարկումների արդյունքները: Կարելի է ասել, որ այս տարվա քննությունները ոչնչով չառանձնացան. դժգոհություններ չեղան թեստերից կամ քննություններից: Քննություն հանձնած 12 հազար դիմորդներից արդյունքները բողոքարկել են 446-ը (3,7 տոկոսը), բողոքարկման հանձնաժողովը բարձրացրել է 65 դիմորդի գնահատական:
Այս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:
Մինչև հունիսի 29-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվեն Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են նկարչուհու 115 գործեր: Սա 24-ամյա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը կայացել է դեռ 9 տարեկան հասակում, Մարտունու պատկերասրահում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: