16 տարի շարունակ Հայաստանում կայացած միջազգային սիմպոզիումի իրականացումն այս տարի հարցականի տակ է: Պատճառը տարածքի շուրջ վեճերն են: Անտառային պետական կոմիտեից հայտնում են, որ սիմպոզիումի անցկացման վայրը վարձակալության է հանձնված, և կազմակերպիչներին առաջարկում են ուրիշ տարածքում միջոցառումն անցկացնել: Սիմպոզիումի կազմակերպիչներն էլ պնդում են նախկին տարածքը հատկացնելու պահանջը. այն համապատասխանում է արվեստագործական սիմպոզիումներին ներկայացվող միջազգային չափանիշներին, բացի այդ, արդեն ճանաչված է իրենց ...