20-ամյա Հայարփին վերջին օրերին երեկոյան ազատ ժամանակը հատկացնում է հայերենի քերականությունը կրկնելուն։ Հայոց լեզվի շտեմարանը և ուղղագրությանն ու կետադրությանը վերաբերող գրքերը, որոնցով ժամանակին պատրաստվել է միասնական քննությանը, նորից նրա սեղանին են։ Այս անգամ, սակայն, պատճառը ոչ թե քննությունն է, այլ թելադրությունը։