Մանուել Մանուկյանն ու ծառայակից ընկերները հենց ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում խոսք տվեցին, որ հաջողությամբ զորացրվելուց հետո հիմնելու են մի կազմակերպություն, որն իր շուրջն է համախմբելու քառօրյայի մասնակից տղաներին: Այդպես ստեղծվեց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպությունը: