Հայերեն   English   Русский  
Անի Գասպարյան
«Ինձ ասում են՝ էս աղջիկը շաշ ա,- ծիծաղում է Բեյրութից Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տեղափոխված և գյուղի դպրոցում անգլերեն դասավանդող 24-ամյա Արշալույս Ամսիհը կամ, ինչպես երեխաներն են ասում, միսս Արշալույսը:- Չէ, ես շաշ չեմ, ուղղակի դուք ձեր տեղի արժեքը չգիտեք»,-պատասխանում է Արշոն, որի համար Հայաստանը բացահայտվեց 2015 թվականի ապրիլի 21-ին, երբ առաջին անգամ ոտք դրեց հայրենիք:
Հովհաննես Թումանյանն ուներ 10 զավակ՝ 4 որդի, 6 դուստր:
Տարվա ընթացքում անդրադարձել ենք մի թեմայի, որն ամենացավալիներից է մեզանում. զինվորական հաշմանդամների խնդիրները:
2017 թվականի ընթացքում ներկայացրել ենք հայրենադարձության շուրջ երկու տասնյակ պատմություն, որոնցից յուրաքանչյուրը կարևոր վկայություն է այն մասին, որ Հայաստանը, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, հայի համար ապրելու լավագույն վայրն է:
Շտապում եմ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի 3-րդ հարկ՝ զինվորական հաշմանդամների համար գործող ժամանակավոր վերականգնողական կենտրոն` հանդիպելու քառօրյա պատերազմի վիրավոր զինվորներից մեկի՝ Հայկ Թորոսյանի հետ: Պայմանավորված ժամին այնտեղ եմ, բայց Հայկը չկա: Ասում են՝ իր սենյակում քնած է: Չեմ ուզում արթնացնել, սպասում եմ: Հետո հիշում եմ, որ ժամը 12:00-ին Հայկը պետք է համալսարան գնա քննության, հետևաբար ժամանակը քիչ է, ուզեմ-չուզեմ պետք է արթնացնեմ: Սանիտարուհին ներս է մտնում տղաների սենյակ, քիչ ...
Ջ. Պուչչինիի «ՏՈՍԿԱ» օպերայով դեկտեմբերի 24-ին կեզրափակվի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 2017 թվականի խաղացանկը:
Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը մինչ զրույցը սկսելը նստում է ռոյալի մոտ ու կատարում ճիշտ մեկ օր առաջ գրած ստեղծագործությունը:
2017 թվականի հունվարին, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփում էր կառավարության 100 օրվա գործունեությունը, հատուկ անդրադարձավ զբոսաշրջության ոլորտին:
«Հայկական գորգի ազգային կենտրոնը հպարտությամբ ազդարարում է, որ առաջիկա ամիսներին Երևանի սրտում՝ Աբովյան 3 հասցեում՝ մեկդարյա պատմություն ունեցող ԱՕԿՍ-ի շենքում, վերջապես իր դռները կբացի Հայկական գորգի թանգարանը՝ աշխարհին ներկայացնելով և հանրահռչակելով հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթները և անգին ժառանգությունը»:
Մատաղիս, 2016 թվական, ապրիլի 2, լուսաբաց… Զորամասում տագնապ է հայտարարված: Ռոլանդը քնից վեր է թռչում, հագնվում ու հրամանի համաձայն՝ ծառայակից ընկերների հետ շտապում դեպի խրամատներ: Նա դեռ չէր գիտակցում, որ իսկական պատերազմ է սկսվել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: