29-ամյա ազատամարտիկ, հետախույզ Սողոմոն Քոչարյանի ճակատագիրը խեղվեց 1995 թվականի այն օրը, երբ նրա նկատմամբ մահապատժի դատավճիռ կայացվեց: Ու չնայած 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով այդ դատավճիռը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, իրականում նա ենթարկվեց դանդաղ մահապատժի` 20 տարի շարունակ բանտում ամեն օր քայլելով դեպի մահը, որը վրա հասավ 2015-ի նոյեմբերի 8-ին՝ ազատության մեջ: 20 տարի սպասված ազատությունը նա «վայելեց» ընդամենը 15 օր, այն էլ՝ հիվանդանոցում, անկողնուն գամված: Նա չհասցրեց անգամ հպվել արևի լույսին, ...