Հայերեն   English   Русский  
Անի Գասպարյան
Եթե շաբաթվա աշխատանքային օրերին այցելեք Վերնիսաժ, ապա նախկինի պես ամայի սեղանիկների չեք հանդիպի: Այժմ շաբաթվա 5 օրերին այնտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնում սիրիահայերը` սկսած հագուստից և վերջացրած զարդերով ու սպասքով:
Հավանաբար ձեզանից շատերն են Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթի կողքով անցնելիս ներքին հետաքրքրասիրությամբ մտածել` տեսնես ինչպիսին է մզկիթի տարածքը, ինչ է այնտեղ կատարվում: Սակայն քչերն են համարձակվել ներս մտնել ու դիտել այն սեփական աչքով: Մինչդեռ այնտեղ օրական մի քանի տասնյակ զբոսարջիկ է այցելում` հիանալու մահմեդական այդ հոգևոր կառույցի հնամենի գեղեցկությամբ:
«Հայե՛ր, միացե՛ք», «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք» և բազմաթիվ այլ երգեր, որոնց ներքո կերտվել է մեր անկախությունը, որոնք դարձել են ժողովրդի սեփականությունը, հնչել անկախության սերնդի շուրթերից, ոգևորություն հաղորդել մեր պայքարին, ստեղծվել են մի մարդու կողմից, որը ոչ միայն երգով է կռվել, այլև զենքով:
Այն, որ ողջ երկրագնդում կլիմայական գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, հայտնի է բոլորին: Գլոբալ փոփոխություններին զուգահեռ` աճում են նաև էքստրեմալ օդերևութաբանական երևույթները, օրինակ` ջրհեղեղները: Եվ եթե այսօր Երևանում ջրհեղեղի վտանգ չկա, ապա, ըստ մասնագետների, վաղը այն բացառել հնարավոր չէ:
Լոռի Ալվանդյանը ծնվել է Նյու Ջերսիում: Նրա բեյրութահայ ու թեհրանահայ ծնողները 80-ականներին հանդիպել են Միացյալ Նահանգներում, ամուսնացել ու մնացել այնտեղ: Լոռին խոստովանում է, որ իր ծնողները երբեք ակտիվ չեն եղել հայ համայնքում, իսկ ինքն ընդհանրապես համայնքի հետ որևէ կապ չի ունեցել: Անգամ հայերեն չի իմացել ու չի շփվել հայրենակիցների հետ:
Հայը նա է, ով շաղկապված է իր ազգի կենսագործունեությանը որպես նրա մի մասնիկ, կրում է այդ ազգի լեզվական, մշակութային, բարոյա-հոգեբանական արժեքները, պատասխանատու է իր ազգի ու պետության ապագայի, բնականոն զարգացման համար, իր երեխաներին փոխանցում է ազգային արժեքներն ու ավանդույթները, Հայաստանն ընկալում է իբրև միակ հայրենիք: Սրանք յուրաքանչյուր ազգի ամուր լինելու կարևորագույն բաղադրիչներն են: Սակայն կան հայեր, որոնք միայն ծագումով, գենետիկորեն են կրում ազգային դրոշմը և որևէ առնչություն չունեն հայկական իրողության ...
Ֆրանսիացի խոհարար Նիկոլա Նատալինին արդեն 10 տարի է՝ Հայաստանում է: Նա այն հատուկենտ օտարերկրացիներից է, որոնք, ապրելով Հայաստանում, նաև տիրապետում են հայերենին և ազատ շփվում են հայերեն:
«Նոր սերնդի արվեստագետները պիտի կարողանան տեսնել, հասկանալ, թե աշխարհում ինչ է կատարվում և իրենք էլ իրենց ասելիքն ասեն աշխարհին, ներկայացնեն մեր ազգային մշակույթը, կապեր հաստատեն: Մեր ծրագրի հիմնական նպատակը հենց դա է»,- ասում է «Հող, ջուր, կրակ և գաղտնիքներ» խեցեգործական ամենամյա սիմպոզիումի ղեկավար, երիտասարդ քանդակագործ, նկարիչ Հրաչյա Համբարձումյանը:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ զրույցում անդրադարձ է կատարվում 3 հարցի՝ վերջին օրերի սահմանային լարվածությանը, Համահայկական խորհրդի ձևավորմանը, ինչպես նաև Պուտին-Օբամա հանդիպմանն ու սիրիական հակամարտության հնարավոր զարգացումներին:
Սարգիս Ռշտունին համոզված է, որ եթե անգամ Սիրիայում պատերազմ չլիներ, միևնույն է, ինքը գալու էր Հայաստան։ Այդ որոշումը նա կայացրել է դեռևս 2008 թ., երբ առաջին անգամ կամավորական ծրագրով եկել է հայրենիք և հասկացել, որ այլևս Սիրիայում անելիք չունի։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: