1998 թ., երբ տիկին Անժելան որդուն տանում է դպրոց ընդունելու, տարածքի 4 դպրոցներում էլ նրան մերժում են առանց որևէ պատճառաբանության: Պատճառը, իհարկե, իրեն հայտնի էր, պարզապես տնօրեններն անգամ հարկ չէին համարում բացատրություն տալ: Փոքրիկ Սերյոժան հաշմանդամ էր, ուներ ԴՑՊ հիվանդություն՝ հենաշարժողական, լեզվական խնդիրներով և դպրոց հաճախելու համար, ըստ ժամանակի չափորոշիչների, «պիտանի» չէր: Այն տարիներին հաշմանդամների դիմաց ոչ միայն դպրոցի դռներն էին փակ, այլև շատ ու շատ դռներ: