«Ամեն առավոտ, երբ վեր եմ կենում, նայում եմ մեր տան դիմացի սարին, որի հետևում մեր գյուղն է։ Պատկերացնո՞ւմ եք, թե ամեն առավոտ ինչ զգացողութուն եմ ունենում։ Ամեն օր հիշում եմ, ամեն օր ցավ ապրում․․․Մինչև տնավեր, բնավեր չես լինում, չես հասկանում, թե դա ինչ բան է: Դա սարսափելի է, ոչ մեկին չեմ ցանկանում»,- խորը հոգոց հանելով՝ ասում է արծվաշենցի Ռուզան Մխիթարյանը, որը Արծվաշենից բռնագաղթվելու ժամանակ 34 տարեկան էր։