Հայերեն   English   Русский  
Անի Գասպարյան
«30 տարվա մանկավարժ եմ, բայց արդեն իմ գործին չեմ հավատում, հետաքրքրություն չեմ տածում իմ աշխատանքի նկատմամբ, պարզապես պարտականություն եմ կատարում, ընդամենը գործիք եմ, որ մեխանիկորեն ազնվություն է քարոզում: Ինչպե՞ս հավատամ, եթե ես իմ աշակերտին մի բան եմ ասում, բայց տեսնում եմ լրիվ ուրիշ իրականություն»,- ասում է տիկին Ալմաստը` դատապարտյալ Աշոտ Հակոբյանի կինը:
Կարսեցի Գալուստ Բարիկյանի ընտանիքը, 1919 թ. գաղթելով հայրենի հողից, կորցրած 4 երեխա, տուն ու տեղ, ապրուստ, հաստատվել էր Ալեքսանդրապոլում: Այստեղ էլ նրանց բախտը չէր բերել. որդի էին ունեցել, որը մահացել էր հիվանդության պատճառով: Գալուստի կինն արդեն 40 տարեկան էր, բայց ամուսինը հույս ուներ, որ տան օջախը չի մարի, կրկին զավակ կունենան: Եվ մի գիշերվա կեսին Գալուստը քնից վեր է թռչում ու բղավում. «Համասփյո˜ւռ, Համասփյո˜ւռ, վե՛ր կաց»: «Ի՞նչ եղավ, ա՛յ մարդ, էլի խելռա՞ր»,- հարցնում է կինը: «Չէ, չեմ խելռել, ...
Քաղաքի սրտում՝ Կարապի լճի հարևանությամբ գտնվող երկհարկանի բնակելի շենքն արդեն մի քանի ամիս է՝ հանրային ուշադրության կենտրոնում է: Թումանյան 25 հասցեում գտնվող հին երևանյան կառույցը ցանկանում են քանդել՝ պատճառաբանելով, որ այն համահունչ չէ շրջակա միջավայրին: Փոխարենը նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր:
- Հայրս՝ Գալուստ Բարիկյանը, Ղարսի Չուգունի կամրջի տակ մեծ ռեստորան և ճաշարան է ունեցել և ամեն երեկո, երբ կառքով վերադարձել է տուն, հարևան թուրքի երեխաները հերթ են կանգնել, թե ով պետք է առաջինը ձեռքը մեկնի, որ հայրս բռի մեջ ոսկեդրամ դնի,- պատմում է 88-ամյա Աննա Բարիկյանը,- նաև այդ ոսկիների շնորհիվ էր, որ 1919 թվին թուրքերը փրկեցին Ղարսի ազնվականներին և տեղափոխեցին Գյումրի:
Էմմա Մարաշլյանը ծնվել է Երևանում, սակայն 90-ականների ցուրտ ու մութ տարիներին, երբ օրվա հացի խնդիր կար, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Նա այդ ժամանակ 10 տարեկան էր:
1927 թ. վավերացվեց մի կոնվենցիա, որով Հայաստանն ու Թուրքիան պարտավորվեցին Արաքս և Ախուրյան գետերի ջրերն օգտագործել հավասարաչափ` 50/50 և ոչ ավելի: Մինչ օրս կոնվենցիան չի խախտվել, սակայն վերջին տարիներին Թուրքիայի կողմից Արաքս գետի վտակների վրա ակտիորեն կառուցվող ջրամբարները վկայում են, որ մի քանի տարի հետո Հայաստանը կկանգնի ջրային պաշարների նվազման լուրջ խնդրի առջև, և կխախտվի շուրջ 90 տարի գործող կոնվենցիան:
«Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ Վազգեն Մանուկյանի հետ:
1960-70-ականները կարելի է համարել ազգային զարթոնքի տարիներ, և ամենևին էլ պատահական չէ, որ հենց այդ ժամանակ ստեղծվեցին բազմաթիվ ազգագրական համույթներ, ազգային երգն ու պարը վերակենդանացան՝ դառնալով հանրային արժեհամակարգի կարևոր մաս:
Քիչ է պատահում, երբ մարդ շատ կարճ է ապրում, բայց այդ կյանքով մեկընդմիշտ մնում է պատմության ու ժողովրդի հիշողության մեջ: Այդ մարդկանց կյանքը նման է այն երկնաքարին, որը պոկվում է տիեզերքից ու վայրկյանների ընթացքում բոցկլտալով վայր ընկնում, բայց հասցնում է աշխարհը լուսավորել ու միլիոնավոր մարդկանց երազանք պահելու առիթ պարգևել:
1966 թ. Երևանի պետական համալսարանի ուսանող Վազգեն Մանուկյանը տեղափոխվեց Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ` ուսումն այնտեղ շարունակելու:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: