Հայերեն   English   Русский  
Անի Գասպարյան
Ֆիոլետովո՝ հայկական լեռնաշխարհում մի փոքրիկ ռուսական անկյուն: Արդեն երկու դար Ֆիոլետովոյում են ապրում ռուս հնադավանները` մոլոկանները: Սա մի մեկուսացած անկյուն է, որտեղ մուտքն արգելված է ժամանակակից բոլոր հաճույքների համար՝ հեռուստացույցի, համակարգչի, անգամ օղու ու ծխախոտի:
Հայաստանցի, ղարաբաղցի, արևմուտքի սոխակ, ռսի ստրուկ… Որակումները տրված են, ջրբաժանը՝ գծված: Ջուր է, որ լցնում ենք թշնամու ջրաղացին: Հիմա արդեն դրսի ուժերին մեղադրելը, մեղմ ասած, ջայլամի քաղաքականություն է:
Նախորդ տարվա գարնանը Ղազախստանի հայ համայնքում սկանդալ հասունացավ: Ղազախստանի միակ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կարապետը, որը կառուցվել է 2006 թ. Ալմաթիում, մարտի 29-ին փակեց իր դռները, հոգևոր հովիվն էլ հեռացավ Ղազախստանից:
ՀՀ կառավարությունը 2014 թ. նոյեմբերի 13-ին հավանության արժանացրեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ oրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը պարտադիր պետք է հարստացվի պրեմիքսներով (վիտամինահանքանյութային հավելումներով), իսկ պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով:
Հունվարի 8, Գյումրի. ուժեղ քամին շրջեց քաղաքի գլխավոր տոնածառը: Ոմանց համար դա սովորական եղանակային պատահար էր, ոմանց համար՝ վատ նախանշան: Եվ ահա, չարագույժ լուրը երկար չսպասեցրեց: Հունվարի 12-ին Գյումրին ու ողջ Հայաստանը ցնցվեցին ահասարսուռ սպանդից:
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հուղարկավորության օրը բարձրացած բողոքի ալիքն ու ոստիկանության հետ բախումները Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համարում է բնական ու սպասելի՝ նշելով, որ դրանց նպաստեց 2 կարևոր հանգամանք:
- Պարոն Մանուկյան, Գյումրիում տեղի ունեցածն այնքան անմարդկային ու անտրամաբանական էր, որ մարդիկ մինչ օրս չեն կարողանում սպանության դրդապատճառների վերաբերյալ որևէ հիմնավորում գտնել և տարբեր, անգամ ծայրահեղ ենթադրություններ են անում: Ըստ Ձեզ, դա սովորական հանցագործությո՞ւն էր, թե կանխամտածված ու ծրագրված գործողություն: Եվ արդյոք կարելի՞ է այստեղ արտաքին հետք փնտրել:
Վաստակավոր լուսանկարիչ Պողոս Պողոսյանը դեռ մանկուց մշտապես լսում էր Ցեղասպանության մասին պատմություններ: Հայրն ու մայրն Արևմտյան Հայաստանից մազապուրծ եղած հայեր էին, և երբ բարեկամներով հավաքվում էին իրենց տանը, խոսակցության հիմնական թեման դա էր. յուրաքանչյուրն իր գլխով անցածն էր պատմում, և այդ պատմությունները կամաց-կամաց նստվածք էին տալիս նրա հոգում:
2015 թ. հունվարի 7-ը պատմության մեջ կմնա որպես Եվրոպայի ամենաարյունալի էջերից մեկը: Ահաբեկիչների հարձակման թիրախում հայտնվեց եվրոպական ժողովրդավարությունը. փորձեցին լռեցնել փարիզյան երկարամյա ավանդույթներ ունեցող երգիծական մամուլը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: