2014-ի սեպտեմբերի 23-ն էր: Երիտասարդ սիրիահայ ընտանիքը, որն արդեն մեկուկես տարի էր՝ սիրիական ճգնաժամի հետևանքով տեղափոխվել էր Հայաստան, պատրաստվում էր վերադառնալ ծննդավայր՝ Սիրիա, ուր, սակայն, պատերազմն ավարտված չէր, և իրենք էլ ապահովագրված չէին մահացու գնդակից: Պարզապես նրանք սպառել էին բոլոր խնայողությունները, իսկ երևանյան թանկ պայմաններում, այն էլ՝ վարձով բնակարանով և առանց աշխատանքի, այլևս հնարավոր չէր ապրել: Նրանք ստիպված էին դիմել ռիսկի՝ իրենց ու երեխաների կյանքը հանձնելով ճակատագրի քմահաճ ...