Հայերեն   English   Русский  
Անի Գասպարյան
ԴԱՀԿ պաշտոնական հայտարարության մեջ նշված այն փաստը, որ շենքը գրավի առարկա է, և մասնավոր ընկերության գույքն աճուրդի է հանում պետությունը, մի շարք հարցեր առաջ քաշեց:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու երիտասարդ՝ Տաթևն ու Գևորգը, հաճախելով երևանյան կինոթատրոններ, մի օր հասկացան, որ իրենց ինչ-որ նոր բան է հարկավոր: Հատկապես ամռանը փակ կինոթատրոններն այնքան էլ չեն ձգում, իսկ սրճարանային ժամանցն արդեն սպառել է իրեն: Ուրեմն, ի՞նչ կուզենային, որ լիներ նոր, հաճելի, ոչ ստանդարտ ու միաժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալի. բացօթյա կինոթատրոն: Երևանյան երեկոները ժամանցով լցնելու հիանալի տարբերակ: Սակայն Երևանում բացօթյա կինոթատրոններ չկան:
Այս տարի` ապրիլի 14-ին, լրացավ խորհրդային ժամանակաշրջանի պետական և հասարակական անվանի գործիչ, Հայաստանում արտասահմանյան տուրիզմի հիմնադիր Իլյա Կևորկովի 100-ամյակը:
1941 թվական. սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի 18-ամյա պատանիներ Հովհաննեսն ու հորեղբորորդի Վարդանը, որոնք դպրոցի գերազանց սովորող սաներն էին, ստիպված էին կիսատ թողնել վերջին դասարանն ու մեկել ռազմաճակատ: Վարդանը դառնում է օդաչու ու պատերազմից չի վերադառնում՝ համարվելով անհետ կորած: Հովհաննեսին նախ տանում են Իզմայիլ, որտեղ նա հրետանավոր է դառնում՝ միանգամից աչքի ընկնելով իր խիզախությամբ: Մի քանի ամսում ստանում է վեց շնորհակալագիր:
Կարինե Հարությունյանը միայնակ մայր է: Որդուն՝ 12-ամյա Անդրանիկին, մեծացնում է սոցիալական ծանր պայմաններում: Անդրանիկի հոր հետ օրինական ամուսիններ չեն եղել, իսկ որդու ծնվելուց հետո հարաբերությունները լարվել են, քանի որ երեխայի ծնունդն անցանկալի էր հոր համար: Այսօր էլ որդու բոլոր հոգսերը հոգում է միայնակ, մի քանի բարեկամների օգնությամբ:
Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ շրջադարձային եղավ այս տարվա փետրվարի 10-ը, երբ հայտնի դարձավ, որ թատրոնի արտիստներն ՙԱնուշ՚ օպերայի ներկայացումից առաջ որոշել են բոյկոտել այն և բեմ դուրս չգալ:
«Ամազոնուհի» բառը հին հունարենից թարգմանած նշանակում է անստինք կին: Ըստ հին հունական առասպելի՝ ամազոնուհիները միակուրծք կանանցից կազմված ցեղ էր, որն աչքի էր ընկնում իր ռազմատենչությամբ։ Կա վարկած, որ ամազոնուհինները բնակվել են Սև ծովի արևելյան կամ հյուսիսային ափամերձ շրջաններում, Կովկասում կամ Կասպից ծովի մոտ: 1928 թվականին Սև ծովի ափին իշխանի գերեզման գտան. այն զրահապատ էր՝ վրան դրված նետ ու աղեղ և կացին: Ավելի մեծ էր գիտնականների զարմանքը, երբ պարզեցին, որ զինվորը կին է եղել...Ենթադրվում է, որ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: