Թուրքիայում հայոց մշակութային ժառանգությունն իրական տերերից զրկելու հետևողական քաղաքականությունը եղել և մնում է այդ երկրի պետական, քաղաքական և հասարակական ուղեգիծը: Սակայն վերջին շրջանում այդ քաղաքականության մեջ նոր երևույթներ են ի հայտ եկել: Թուրքիան հայկական մշակութային կոթողների միջոցով իր անձնական հարաբերություններն է բարելավում հարևան երկրների, մասնավորապես` եղբայրական Վրաստանի հետ: