Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որ Դանիայից հայրենիք է վերադարձել շուրջ մեկ տարի առաջ, Հայաստանը համարում է էներգիայի երկիր: Խոստովանում է, որ տարվա ընթացքում գալով Հայաստան՝ մեծ էներգիա էր կուտակում ու վերադառնում: Երբ 2017 թվականին մշտապես տեղափոխվում է, կարծում է, թե առօրյա կյանքը կփոխի ոգևորությունը և էներգիան կնվազի, բայց ոչ` էներգիան կա ու շարունակվում է: