Հայերեն   English   Русский  
Անի Գասպարյան
Լիբանանահայ արվեստաբան, գալերիստ Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի) Հայաստանի հետ սերտ կապեր ունի դեռևս խորհրդային տարիներից:
Տիկին Սոնյան Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում ապրում է արդեն 40 տարի: 1979 թ. Խաշթառակից է հարս գնացել:
Պատկերացրեք հայաստանյան հեռավոր մի գյուղ Լոռու մարզում՝ անարատ բնությամբ ու թումանյանական շնչով, ապա թավշյա մարգագետնի մեջ ձգվող ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած կառույց՝ մոդեռն ճարտարապետությամբ, որն առաջին հայացքից գյուղական լանջերին հանգրվանած այլմոլորակային թռչող սարք է հիշեցնում: Այո, սա Հայաստանն է, հակասությունների ու անհավանական թռիչքների երկիր, որտեղ անհնարինը կարող է դառնալ հնարավոր` անգամ հեռավոր ու մոռացված գյուղում:
Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի թեթև ձեռքով լուծարված «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (ուսանողական պոլիկլինիկա) աշխատակիցները հույս ունեն, որ նոր իշխանության օրոք խնդիրը կվերանայվի և բուժհաստատությունը կվերականգնի գործունեությունը:
«Ժամանակի ընթացքում մնում են այն արվեստագետները, որոնք մեծ աշխարհում ստեղծել են իրենց աշխարհը, նկարչության մեջ դրել են իրենց եզակիությունը, իրենց անհատականությունը, իրենց ինքնատիպությունը»,- ասում է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը։
Ջիվան Աբրահամյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի երիտասարդ ուսուցիչներից է։ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) ոչ պետական կազմակերպությունը հոգում է, որ հեռավոր գյուղերի դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ ուսուցիչներով, որոնք երկամյա դասավանդման ծրագրով մեկնում են գյուղ՝ միաժամանակ զարգացնելով սեփական հմտությունները։
«Անկախը»ներկայացնում է Հանրային խորհրդի անդամ մի խումբ մտավորականների տեսակետները Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, նրանց ակնկալիքներն ու մտահոգությունները:
Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ընդամենը 2 ամիս առաջ է ստանձնել պարտավորությունները:
Ոմանք դրախտը երկնքում են փնտրում, ոմանք՝ երկրի վրա, ոմանք էլ պարզապես նստում են ավտոմեքենա, հասնում Գեղարքունիքի մարզ, Դրախտիկ գյուղ:
Աշխարհի ամենահեղինակավոր կլինիկաներից մեկի՝ Հայդելբերգի համալսարանական կլինիկայի բժիշկ-պրոֆեսորներն ապշած էին ու հիացած՝ տեսնելով 21-ամյա Ալբերտին, որն իր ոտքով, քայլելով հասել էր հիվանդանոց: Մինչ այդ նրանք տեսել էին նրա վիրավոր գլխի ռենտգեն լուսանկարն ու տարակուսել՝ նման վիրավորում ստացած անձն առհասարակ ինչպե՞ս է ողջ մնացել: Բայց Ալբերտը ոչ միայն ողջ է, այլև երկու տարվա համառ պայքարի շնորհիվ կարողացել է վերականգնել շարժունակությունը, տեսողությունը, հիշողությունը, խոսքը, գրել-կարդալու ունակությունը ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: