Հաճախ ենք լսում, թե 1988-ի փետրվարը բացեց հայ ժողովրդի, մասնավորապես՝ արցախահայության փակ աչքերը: Դրանում թերևս ճշմարտություն կա, որովհետև պատմական Հայաստանի ամենաբարեբեր մարզի բնակչությունը, հավատալով գորբաչովյան «վերակառուցման ու դեմոկրատիայի» հնարքին, ոտքի ելավ: Ելավ, որ ազատվի խորհրդային կեղծիքից ու 70-ամյա բռնության լծից: