Հայերեն   English   Русский  
Ամալյա Եդիգարյան
Հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկման դրվեց մեզ վերաբերող միանգամից երկու կոշտ բանաձև. մեկը՝ քաղաքական, մյուսը՝ հումանիտար:
Հոկտեմբերի 11-ին կլրանա կարմրաշենցի ազատամարտիկ Արշավիր Ասլանյանի մահվան 24 տարին:
Տևական ժամանակ է, ինչ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանում անչափ լարված է: Իսկ սեպտեմբերի 25-ին լուր տարածվեց, որ նախորդ օրը թշնամու արկածախնդրության զոհ դարձան Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ Պայծառ Աղաջանյանը և Բերդավանի բնակիչներ` 2 երեխաների մայր, 41-ամյա Սոնյա Ռևազյանը և Շուշան Ասատրյանը: Բեկորային վնասվածքներ է ստացել նաև վերջինիս դուստրը: 4 զինծառայող էլ Արցախի դիրքերում զոհվեց:
Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի հայկական համայնքը ոչ միայն հին պատմություն, այլև մեծ համայնքի համբավ ունի: Եվ հետզհետե ավելի ու ավելի է մեծանում: Արտագաղթն այսօր ցավալի իրողություն է դարձել, որի պատճառները բազմապատիկ են: Փաստ է, որ այսօր ավելի շատ հայ է դրսում ապրում, քան Հայաստանում: Գոնե հաճելի է, որ Օրենբուրգում կան մարդիկ, որոնք ջանում են պահպանել մայրենին ու հայի ոգին:
1992 թ. հուլիսի 29-ը` Լաչին-Ուխտասար-Ղոչազ ուղղությունում կռվող շատ մարտիկների, այդ թվում` Ալիկ Պողոսյանի համար ճակատագրական եղավ: Իսկ ավելի ուշ` դեկտեմբերի 3-ին, Ուխտասարի բարձունքում մարտիրոսվեց ԱԻՄ-ի, նաև ՄՀՕՋ-Ի 21 մարտիկ:
1993 թ. հունիս-հուլիսի վերջին շաբաթներն արցախյան տարեգրությունում միանգամից նշանավորվեցին երկու փայլուն գործողություններով:
Այդ չարաբաստիկ օրը 1992 թ. հունիսի 29-ն էր: Եվ արդեն 15 տարի է, ինչ Արցախյան պատերազմի տարեգրությունում այդ օրը հիշվում է որպես Անհետ կորածների հիշատակի օր:
Թալինից 6 կմ հյուսիս-արևմուտք` Արտենի լեռան ստորոտին գտնվող Արեգ գյուղում (մինչև 1935 թ. Փիրմալաք), 1965-ի ապրիլի 21-ին ծնվեց Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը: Գյուղ, որի բնակիչները հիմնականում եկել են Կարսի մարզի Նախիջևան և Ծբնի գյուղերից: Աշնակցի Ժորա և Սեդա Կրպեյանների բազմանդամ ընտանիքում ծնված Թաթուլը Մարկոս պապից ժառանգեց Էրգրի կորստի ցավն ու հզորացավ Կարսի կարոտի պատմություններով:
Այդ հարցադրումը թերևս այսօր չլիներ, և ներկայացվող խնդրից շատերս անտեղյակ մնայինք, եթե«Անկախի» խմբագրություն չզանգահարեր մեր թերթի ակտիվ ընթերցող, էջմիածինցի Էլեոնորա Մանուկյանը: Նրան հունից հանել էր Մայր աթոռ սբ. Էջմիածնի կրոնական, մշակութային, լրատվական երկշաբաթաթերթի 2015 թ. 2-րդ համարում տպագրված «Հայրենապատումը նոր իրականության առջև. XX դար» շարքի հերթական հոդվածը, որում քննադատական խոսք է ուղղված Սիլվա Կապուտիկյանին: Իսկ հոդվածագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն ...
Մայրաքաղաքի թանգարանների շարքը համալրվեց ևս մեկով: Անցյալ տարի աշնանը Նոր Նորքի վարչական շրջանի 1-ին զանգվածում` Գայի արձանի հարևանությամբ, պաշտոնապես բացվեց նորվեգացի գիտնական, դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրող թանգարանը: Եվ ոչ միայն. արձանին հարող փողոցը և այգին նույնպես անվանի գիտնականի, հայ դատի նվիրյալի անունն են կրում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: