Մարդու հիշողությունը, առհասարակ, ունակ է ամբարելու անչափելի իրողություններ: Այլ խնդիր է` մարդ արարածը հաճելի՞ հուշն է գերադասում պահել, թե՞ ցավ ու տառապանք պատճառածը: Սակայն, ամեն հայի հիշողությունում XX դարասկզբի, թե դարավերջի ապրիլը որպես ցավի ու տառապանքի ամիս է հիշվում: Մեկ դար է, ինչ լռելյայն կրում ենք դարասկզբի, իսկ արդեն 23 տարի էլ` դարավերջի՝ Մարաղայի ցեղասպանությունների ցավն ու կորուստը, «Կոլցո» օպերացիայի դառնությունները: