Հայերեն   English   Русский  
Ամալյա Եդիգարյան
1988 թ. նոյեմբերի 21-27-ին սկսվեց Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակ քաղաքի 40 հազարանոց հայության ջարդն ու տեղահանությունը: Ադրբեջանցիք փորձում էին Գանձակը մի նոր Սումգայիթ դարձնել:Նոյեմբեր 23-ի երեկոյան քաղաք մտան խորհրդային ստորաբաժանումները հասարակական կարգի պահպանության նպատակով, բայց տարօրինակն այն էր, որ պահապանները չգիտեին, թե ուր են եկել, Աֆղանստա՞ն, թե՞…Գանձակը (պարսկերեն Գանջա), գտնվում է պատմական Հայաստանի Ուտիք նահանգում, Քուռ գետի Գանձակ վտակի ափին: Քաղաքի անունը ծագել է հայերեն «գանձ» ...
Նոյեմբերի 8-ին լրացավ անվանի գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով Ազգային պատկերասրահում բացվեց նրա կտավների ցուցահանդեսը, որոնց զգալի մասը ցուցադրվում էր առաջին անգամ: Ինչպես նաև «Իգդիր» գրքի վերահրատարակման շնորհանդեսը:
Քաղցկեղի ժառանգականության թեմային անդրադառնալու համար երկար եմ մտորել, հատկապես երբ այս տարի բարեկամուհիս մահացավ կրծքագեղձի քաղցկեղից: Ընտանիքը դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ նույն հիվանդությունը զարգացել է նաև դստեր մոտ:
«Անկախի» 34-րդ համարում հրապարակված «Ժամանակավոր կացարանո՞ւմ, թե՞ հայրենիքում» հոդվածում անդրադարձել էինք մայրաքաղաքի Մովսես Խորենացի 213-ի` նախկին ուսումնարանի ավերակ շենքում արդեն 24 տարի անմարդկային պայմաններում ապրող փախստականների խնդրին: Մեր իշխանությունները ո՛չ բնակարան են տալիս, ո՛չ էլ այս ավերակում մի ափաչափ սեփականության իրավունք:
Մյուրիշենը Մարտունու շրջանի` Մոնթե Մելքոնյանի անառիկ պահած գյուղերից է: Եթե Ղարաբաղի հյուսիս-արևելքում գտնվող այս վարչական շրջանը, մյուսների համեմատ, ամենահարթավայրայինն է համարվում, ապա պիտի խոստովանեմ, որ իմ արցախյան շրջագայության ընթացքում այնպիսի անտառոտ ու լեռնային գյուղ, ինչպիսին Մյուրիշենն էր, չտեսա:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը շտապում է հանգստացնել` հիվանդության զարգացումը պայմանավորելով աթերոսկլերոզի ու անոթների պատերի խնդիրներով:
Արցախի ամենամեծ` 59 գյուղական համայնք ունեցող Մարտակերտի շրջանը Հոռաթաղ անունով երկու գյուղ ունի: Տարբերելու համար մեկը` Վերին, մյուսը Ներքին Հոռաթաղ են կոչել: Ներքինը, որտեղ մնացել եմ մեկ շաբաթ, Մարտակերտից 4 կմ հարավ-արևմուտք է, իսկ Վերինը` շրջկենտրոնից 42 կմ հեռու:
Երբ1989 թ. դեկտեմբերի 1-ին ԼՂԻՄԻ նորաստեղծ Ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի հետ Արցախի վերամիավորման պատմական որոշումը, հետևեց Բաքվի 200 հազար հայության ջարդն ու բռնագաղթը 1990 թ. հունվարի 13-19-ը:
Սեյսմիկ բառը լսելիս ակամա հիշում ես Սպիտակի չարաբաստիկ երկրաշարժը, որը մի քանի վայրկյան տևեց, բայց մարդկային մեծ կորուստներ պատճառեց, իսկ վախը մինչ օրս պինդ նստած է մեր մեջ: 25 տարի է անցել, բայց դեռ չենք ձերբազատվել աղետի գոտի հասկացությունից, քանզի դեռ հազարավոր անտուն ու անհույս մարդիկ ունենք:
Այն խառնակ, լարված օրերին, երբ Ադրբեջանը Ռուսաստանից գնեց իր հերթական ավարը` 100 տանկը, պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը շտապեց հանրությանը հանգստացնել, թե այս տանկերն Արցախի լեռնային պայմաններում չեն արդարացնի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: