Հայերեն   English   Русский  
Ամալյա Եդիգարյան
Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի անկախության` հանրապետության հռչակման օրն է: 1991 թ. օգոստոսի 30-ին, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ վերականգնում է 1918-1920 թթ. պետությունը, որի կազմում Արցախը չկար, մեզ այլ բան չէր մնում, քան անկախության դժվարին ուղին ընտրելը...
Երբ փակում ես կորուստներով լեցուն ապրիլյան էջը (Եղեռն, «Կոլցո» օպերացիա, Մարաղա...) և ակամա հայտնվում կորուստների ու հաղթանակների ճամփաբաժանում, չգիտես` լա՞ս, թե՞խնդաս: Բայց երբ առաջ ես նայում ու զգում մայիսյան հաղթանակների` Սարդարապատի ճակատամարտի, Շուշիի ազատագրմանշունչը, գոտեպնդվումես, թե ինչքա՜ն պատմելու բան կա:Էլ չեմ խոսում Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի ունեցած դերի մասին: Բայց ինչո՞ւ չխոսել:
Արցախյան պատերազմում զոհված յուրաքանչյուր ազատամարտիկ, դեպք, իրադարձություն իր օրն ունի: Այդ առումով բացառություն չեն հունիսի 27-ը` Մարտակերտի ազատագրման օրը և 29-ը` Անհետ կորած ազատամարտիկի հիշատակի օրը:
Հուլիսի 9-ին, ի վերջո, կայացավ Պռոշյան համանքի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տնօրենի արդեն 3-րդ ընտրությունը, սակայն այս անգամ էլ տնօրեն չընտրվեց բավարար ձայն չհավաքելու պատճառով:
6000 հազար բնակիչ ունեցող Պռոշյան համայնքն առավել հայտնի դարձավ ապրիլյան իրադարձություններից հետո, երբ օրը ցերեկով գյուղապետարանի մոտ սպանեցին ազատամարտիկ գյուղապետին: 40 օր անց պանթեոնի հուշակոթողին, որտեղ թաղված է գյուղի 7 ազատամարտիկ, այդ թվում նաև գյուղապետը, ստահակը թողեց իր արյունոտ`«ավարտվեց հանդեսը» ուղերձը:
Ջոն Քենեդու այս խոսքերը հիշեցի, որովհետև մոտենում է Շահումյանի բռնագաղթի 21-րդ տարին:
Հունիսի 13-ին կլրանա Շահումյանի անկման 21 տարին: XXI դարաշեմին 16 հազար հայ բնակիչ հայտնվեց դարի ու քարի արանքում: Նույնքան բեկված ճակատագրեր, պատմությանը դեռ անհայտ ու չընթերցված էջեր: Տարօրինակն այն է, որ Շահումյանն ընկավ, երբ մեկ ամիս առաջ ազատագրել էինք Շուշին, և այդ օրը «Գետաշեն» օպերացիան իրականացնելու խնդիր էր դրված:
Ապրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում է Արցախի 7 հնավայրերից (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված հնագիտական 100 նոր գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:
Ապրիլ... Կյանքի զարթոնքի, սիրո ու երազանքի ամիս, որ հայոց պատմության մեջ նաև 1915 թ. ապրիլ 24-ն է խորհրդանշում: Ով իմանար, որ տասնամյակներ անց նույն այդ ամիսն արդեն հայոց նորագույն պատմություն պիտի մտնի և՛տխուր, և՛հիշարժան տարեթվերով: Խոսքն այս դեպքում, իհարկե, արցախյան գոյամարտի տարեգրության մասին է, որի հաղթական դրվագներն էլ, ցավոք, պարտություններն էլ արդեն պատմություն են դառնում: Սա անցյալը վերհիշելու լավ առիթէ, թերևս:
Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցը հավուր պատշաճի ոգեկոչելու գործընթացն արդեն չոքել է մեր դռանը, և դրան հավուր պատշաճի նախապատրաստվելու համար պետք է հենց այսօրվանից սկսել: Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու կյանքի թեկուզ մի պատառիկը, վավերագիրը փրկելը բացառիկ արժեք է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: