Մեր աշխարհը հայրիշխանական է, այսինքն` գերիշխանության ու ենթակայության աշխարհ: Իշխողը միշտ էլ, անհիշելի ժամանակներից, տղամարդն է եղել, ենթարկվողը` կինը: Եվ մարդկության ամբողջ պատմությունը, փաստորեն, կնոջ ազատությունների սահմանափակման և իրավունքների խախտման պատմություն է: Դարեր շարունակ կինն անլիարժեք էակ է համարվել: Սոկրատեսի նման հանճարեղ փիլիսոփան ժամանակին ասում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ է, ոչ թե կին: Ի՞նչ կարող ...