Հայերեն   English   Русский  
Անահիտ Հարությունյան
Օրենսդիրը «աշխատանքից ազատում» տերմինի փոխարեն օգտագործում է «աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ» հասկացությունը:
Հայ իրականության մեջ գործադուլ հաճախ չի պատահում, այնուամենայնիվ, այն ենթարկվում է իրավական կարգավորման, և հարկ է տեղյակ լինել դրան:
Աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Աշխատանքային օրենսգրքով: Օրենսգիրքը աշխատանքային իրավունքների ու պարտականությունների ծագման, փոփոխման և դադարման 5 խումբ հիմք է նախատեսում`
Աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի միջև ծագող, փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, որոնք կապված են աշխատողի կողմից որոշակի աշխատանքային գործառույթներ իրականացնելու և դրանց դիմաց գործատուի կողմից վարձատրվելու հետ:
Աշխատանքային իրավահարաբերությունների հիմքում ընկած է աշխատանքային պայմանագիրը: Պայմանագրի այս տեսակը քաղաքացիա-իրավական այլ պայմանագրերից տարբերվում է նրանով, որ կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ, դրանով սկսվում են աշխատողի և գործատուի միջև աշխատանքային իրավահարաբերությունները, ինչը ենթադրում է աշխատողի կողմից որոշակի ներքին իրավական ակտերի պահանջների բավարարում:
Նորանկախ Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները պետք է կառուցված լինեն այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կհամապատասխանեն ժողովրդավարության, հումանիզմի և արդարության համընդհանուր ընկալումներին: Այլ կերպ ասած` աշխատանքային օրենսդրությունը պետք է պարունակի նորմալ աշխատանքային հարաբերությունների երաշխիքներ:
Պետությունը, սահմանադրությամբ սահմանելով ընտանիքը` որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, հետամուտ է եղել ստեղծելու նաև ընտանեկան հարաբերությունները կարգավորող համապատասխան իրավական դաշտ: Ընտանեկան իրավահարաբերությունները սկսվում են ամուսնությունից: Հայկական իրականության մեջ ոչ այնքան շատ, սակայն, պատահում են դեպքեր, երբ գրանցված ամուսնական ակտը իրավաչափ չէ: Նման ամուսնությունը դատարանը ամուսիններից մեկի կամ այլ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա անվավեր է ճանաչում:
Պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը: Հաշվի առնելով ժառանգական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ առաջացած հասարակական մեծ հետաքրքրությունը՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ...
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների շարքում առանձին տեղ է գրավում հաշտարարությունը (մեդիացիան), երբ մի երրորդ անձ կողմերի կողմից ներգրավվում է վեճի մեջ և փորձում է կողմերին հաշտեցնել` առաջարկելով երկուստեք շահավետ և ընդունելի լուծումներ:
Մրցակցային իրավունքի զարգացումը կապվում է ԱՄՆ-ի հետ: Համարվում է, որ հենց ԱՄՆ-ում է ստեղծվել մրցակցային իրավունքը: Դա կապված է XIX դարի վերջում ԱՄՆ-ում ընդունված առաջին մրցակցային օրենքի հետ (Շերմանի ակտ 1890 թ.), իսկ երկրորդ նմանատիպ օրենքն ընդունվել է Գերմանիայում, 1896 թ. («Անբարեխիղճ մրցակցության մասին»): Մրցակցային նորմերն ի սկզբանե ուղղված են եղել մենաշնորհների դեմ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: