Վերջին ժամանակահատվածում՝ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով պայմանավորված Գյումրիում ու Շիրակի մարզի տարբեր համայնքներում գրանցվում են հրդեհի մեծաթիվ դեպքեր: Հրդեհի ճարագ են դարձել անասնագոմեր, բակերում կուտակված անասնակեր, Մեծ Սարիար գյուղի համայնքապետարանի փայտյա շենքը, հեկտարներով չոր բուսածածկույթ ու չհնձված ցորենի արտ: