Հայերեն   English   Русский  
Արմինե Ավետիսյան
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում դեկտեմբերի 27-ին անցորդների ներկայությամբ սպանել են սիրիացի ռեժիսոր Նաջի Ջերֆին, ով հայտնի է «Իսլամական պետություն» խմբավորման հանցագործությունների մասին վավերագրական ֆիլմով, հաղորդում է «Կոնտակտ»-ը:
ՏԿԱԻՆ-ը հրապարակել է հունվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը:
2016 թվականի հոկտեմբերից Թուրքիայի քաղաքացիները կարող են ազատորեն, առանց վիզայի այցելել Շենգենյան գոտու երկրներ։ Այս մասին ասել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզքըրը, գրում է «Հուրիյեթ» թերթի կայքը:
ՀԱԿ վստահված անձ Վահրամ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 8 հասցեում կազմակերպված թիվ 4/26 ընտրական տեղամասում ժամը 21:00-ի սահմաններում անհայտ անձը գողացել է «Ոչ»-ի քվեաթերթիկները ու ավելացրել նույնքան «Այո»-ի քվեաթերթիկներ՝ կեղծելով քվեարկության արդյունքները:
Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գնդապետ Ջանիբեկ Կապարովի հետ:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագրի համաձայն՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման և տեղեկատվության բնագավառում խորհրդակցություններ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև։
Քաղաքացի Ռազմիկ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ինքը մասնակցել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննությանը, որի ընթացքում դատավորի կողմից ներկայացվել է իր նախաքննական ցուցմունքը, որի բովանդակությանը ծանոթանալով պարզել է, որ Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից իր անվամբ կազմվել է բովանդակությամբ անծանոթ, իր կողմից չկատարված ստորագրությամբ վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն և կցվել քրեական գործին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: