Հայերեն   English   Русский  
Գագիկ Բեգլարյան
Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունն արդեն էլեկտրոնային սենսորային սարքավորումներ ունի և դրանց օգնությամբ հնարավոր է բարձր մակարդակով մարզումներ կազմակերպել ու մրցումներ անցկացնել:
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածը: Թիմերը ձմռանը կհանգստանան և պայքարը կվերսկսեն միայն 2015-ի մարտին: Ինչ խոսք, հանգստի մասին միայն հարաբերական կարելի է խոսել, քանի որ կարճատև դադարից հետո ակումբները մարզումները կվերսկսեն, կհամալրեն կազմերը նոր խաղացողներով: Յուրաքանչյուր թիմ այդ ամենը կկատարի իր հնարավորությունների սահմաններում: Արտերկրում կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ, կանցկացվեն ստուգողական հանդիպումներ:
Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանն օրերս ուղևորվել էին Ադրբեջան` մի երկիր, որում թշնամաբար են տրամադրված ամեն հայի նկատմամբ: Սակայն այլ ելք չկար, Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովում քննարկվելու էին մի շարք, այդ թվում նաև Ադրբեջանի մայրաքաղաքում 2015-ին առաջին անգամ կայանալիք Եվրոպայի մարզական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր ...
Վրաստանի Բաթում քաղաքում օրերս կայացած բասկետբոլի միջազգային երկու մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց լավ են դսևորել: Արաբկիրի և Շենգավիթի համայնքների պատանի խաղացողների թիմերը, հանդես գալով մինչև 13 և 11 տարիքային խմբերում, գրավել են 1-ին և 3-րդ տեղերը: Այդուհանդերձ, ավագ տարիքի պատանիների մրցաշարում միջադեպ է արձանագրվել. մերոնց և Ադրբեջանի պատվիրակների հանդիպման ժամանակ խաղը մնացել է անավարտ: Թե ինչն է պատճառը, հարցրինք Արաբկիրի թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանին:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր արդյունքով, ցույց տված խաղով հիասթափեցնում է, սակայն թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը չի ազատի իր զբաղեցրած պաշտոնը: Բանն այն է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկանում է նրան «շանս» տալ իրեն դրսևորելու, և դա արվելու է բազմահազար ֆուտբոլասերների նյարդերի հաշվին:
Ավարտվեցին Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունները: ՖԻՄԱ-ն 9-րդ անգամ անընդմեջ դարձավ տղամարդկանց առաջնության չեմպիոն: Երևանի «Նժդեհ» մարզուհիների թիմը եռամյա ընդմիջումից հետո կրկին հռչակվեց Հայաստանի ուժեղագույն: Ստուգատեսի, հայկական վոլեյբոլում տիրող վիճակի, հետագա ծրագրերի մասին զրուցեցինք Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի դոցենտ Կարեն Սսմարյանի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի արտագնա խաղում Պորտուգալիայի թիմից 0:1 հաշվով կրած պարտությամբ տխուր նոտայով ավարտեց 2014-ի մրցաշրջանը:
Հարցազրույց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն, սպորտի վարպետ Հովիկ Խալիկյանի հետ
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Պորտուգալիայի ընտրանու հետ: Վերջինիս կազմում է հանդես գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդոն, այդուհանդերձ այնքան էլ սարասափելի չէ: Պորտուգալիայի հավաքականի ոչ բոլոր ֆուտբոլիստներն են աստղեր, և այդ թիմը միշտ չէ, որ հաջողության է հասնում:
Ստենդային հրաձգուհի, սպորտի վաստակավոր վարպետ Երջանիկ Ավետիսյանը մեդալների հարուստ հավաքածու ունի: Նա աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի բազմակի գավաթակիր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: