Հայաստանի դպրոցականների համար ընթացիկ տարին աշխույժ է այն առումով, որ մի շարք մարզաձևերի ներկայացուցիչներ մասնակցել են իրենց հասակակիցների աշխարհի առաջնություններին: Փաստորեն, դա նորամուտ էր Հայաստանի պատանի մարզիկների համար: Թե մերոնք ինչ մեկնարկների են մասնակցել և ինչպես, խնդրեցինք ներկայացնել Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արա Մեհրաբյանին: