Հայերեն   English   Русский  
Գագիկ Բեգլարյան
Չորրորդ անգամ մեր երկրում կազմակերպվելու է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարը: Այս ստուգատեսը դարձել է ավանդական, և մարզասերները կրկին հնարավորություն կստանան հետևելու տարբեր երկրների թիմերի մրցամարտերին: Ընդ որում, Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարերին աստիճանաբար մասնակցելու ցանկություն են հայտնում ավելի մեծ թվով, հիմնականում` հանդբոլի համարում ունեցող երկրների ներկայացուցիչները:
Ռուբեն Հակոբյանը քսան տարի անց կրկին մարզական ոլորտում է, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական է: Հակոբյանը խորհրդային ժամանակների Հայաստանի մարզական պետական կառույցի վերջին ղեկավարն է եղել, իսկ անկախացումից հետո` 1990-1993 թթ., գլխավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, եղել է այդ կառույցի առաջին նախագահը: Հանդիպելով նրան` նախ հետաքրքրվեցինք, թե անկախացումից հետո հայկական սպորտում ինչ խնդիրներ էին ծագում, աշխատելը սոսկ պարտականությո՞ւն էր, թե՞ ծանր բեռ:
Մարզասերները տեղյակ են, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած 2013-ի հակադոպինգային ստուգումների արդյունքով Հայաստանի 6 ներկայացուցիչ որակազրկվել Է:
Նոր հեռանկարներ են բացվում Հայաստանի և Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիաների համագործակցության համար: Օրերս Թեհրանում երկու երկրների այս մարզաձևի ներկայացուցիչները հանդիպել են և հստակեցրել առաջիկա անելիքները: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մերոնք եվրոպական B խմբում հանդես եկած թիմերի պայքարում գրավեցին նախավերջին` 5-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ ավելի ուժեղ կազմով հավաքական նախկինում չենք ունեցել: Անգամ հանրաճանաչ, խստապահանջ մասնագետները քանիցս նշել են, որ Հայաստանի ընտրանին մարտունակ է և իր կազմում ունի առնվազն 4 շատ բարձրակարգ խաղացողներ, որոնց օգնությամբ կարելի է շատ խնդիրներ լուծել, նաև հաղթել ուժեղ մրցակիցների: Ի դեպ, մեր թիմը ...
Օրերս Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի համաժողովում այդ կազմակերպության անդամ երկրներից բացակայել է միայն Հայաստանի ներկայացուցիչը: Հայաստանի ֆեդերացիան, որի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, չլուծված մի շարք հարցեր ունի: Ի դեպ, Խաչատրյանը երկար ժամանակ է` չի մասնակցում ֆեդերացիայի նախագահության նիստերին: Այդ ամենի, ինչպես նաև նոր ղեկավար ունենալու մասին զրուցեցինք Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական ...
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց առաջին խաղաշրջանը` 7 տուր: Ինչքան էլ զարմանալի է, առաջատարն է Երևանի «Արարատը», որը վերջին տարիների առաջնություններում ակնհայտ հետնապահ էր:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին երկու խաղ կանցկացնի և կավարտի մրցելույթները: Մերոնք սոսկ տեսական հնարավորություններ են պահպանում եվրոպական B խմբից դուրս գալու համար:
Շախմատային երկիր ենք համարվում, բայց դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է կազմակերպվել Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն: Սպասվում էր, որ ի վերջո, սառույցը կկոտրվի, և այս տարվա սեպտեմբերին այն կանցկացվի: Ընդ որում, որպես մրցավայր նախապես ընտրվել էր Գյումրին, բայց ոչինչ չստացվեց: Թե ինչո՞ւ, այդ մասին խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանին:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչները պատվով վերադարձան: Նվաճած մեդալներն էլ վկայում են, որ մերոնք լրջորեն էին նախապատրաստվել այդ փորձությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: