Հայերեն   English   Русский  
Գագիկ Բեգլարյան
Օրերս թեթևքաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ԱՄՆ Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի «Յունի Թրեյդ ստադիոնում» մրցամարտ անցկացրեց մեքսիկացի Հավիեր Գոլոյի հետ և տպավորիչ հաղթանակ տարավ:
Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանին:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում վերջերս կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 6 մարզիկ էր ներկայացնում: Ցավոք, նրանցից ոչ մեկը չարդարացրեց սպասելիքները: Ընդ որում, մեր թիմի կազմում տիտղոսակիրներ կային: Կատարվածի պատասխանը ստանալու համար, դիմեցինք Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին:
Գրեթե երեք տարվա ընդմիջումից հետո մրցահարթակ է վերադառնում գյումրեցի ծանրորդ Գևորգ Դավթյանը:Նա մեջքի վնասվածքից հետո երկար ժամանակ է չէր մարզվում, սակայն բարեհաջող բուժումից հետո, արդեն 6 ամիս է ինտենսիվորեն մարզվում է այս տարվա առաջնություններին մասնակցելու համար:
Մայիսի 15-ին Հոլանդիայում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը: 4-րդ անգամ այս ստուգատեսի վճռական խաղը կանցկացվի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Մերոնք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում երկու խաղ են անցկացնելու: Հայաստանի ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս եվրոպական B խմբում ընդգրկված 6 հավաքականների մրցաշարում և 6 խաղից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Քիչ ժամանակ է մնացել Վիեննայում կայանալիք մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության 5-րդ խմբի ընտրական մրցաշարի մեկնարկին: Այն մայիսի 17-19-ը կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Մարմնամարզության Եվրոպայի երրորդ անընդմեջ առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչը վերադառնում է մեդալով:
Երկար ժամանակ է, ինչ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարզասերների ուշադրությունից հեռու է: Մինչդեռ միշտ էլ հետաքրքրում է, թե ինչո՞վ են զբաղվում, ո՞ւր են գնում մեր չեմպիոնները:
Վերջին տարիներին հայկական սպորտին պարզերես անողը մեր ծանրորդներն են: Սակայն տևական ժամանակամիջոց է, ինչ այս մարզաձևի անկումն ակնառու է:Պակասել են խոշորամասշտաբ ստուգատեսներում մեր երկրի մասնակիցները, նաև` մեդալները: Օրերս զուգահեռաբար Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացան աշխարհի պատանիների և Եվրոպայի մեծահասակների առաջնությունները: Հայաստանի ներկայացուցիչներն այդ ստուգատեսներում համեմատաբար վատ մրցելույթներ ունեցան, քան նախորդ տարիներին: Այդ առիթով զրուցեց ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: