Քաղաքացիներին սկսել է անհանգստացնել շուկայում կարտոֆիլի օր-օրի թանկանալը: Ասում են՝ Շիրակի մարզում, Գեղարքունիքում, Սյունիքում կարտոֆիլի մեծածախ գինը, երբ դաշտից տանում են, 1 կգ-ը 130-150 դրամ է: Պատճառներն էլ կարծես պարզ են. այս տարի Հայաստանում թե՛ պաշտոնական տվյալներով, թե՛ իրականում ավելի քիչ կարտոֆիլ է մշակվել: Իսկ որ, ի լրումն երաշտ է եղել, ոչ ոք չի կարող հերքել, և քիչ մշակվելուն էլ գումարվել է երաշտի տարածը: Համենայն դեպս, Հայաստանում կարտոֆիլագործությամբ զբաղվող հիմնական շրջանների՝ Գեղարքունիքի, ...