Երբեմն առաջին հայացքից հեշտ ու հասարակ թվացող գործը կարող է անպատկերացնելի բարդ ու դժվար լինել: Օրինակ՝ շոգեխաշած մսի պահածոների արտադրությունը, որտեղ, թվում է, ամեն ինչ պարզ է ու հասկանալի. շոգեխաշում ես միսը, հատուկ պայմաններում փակում համապատասխան տուփերի մեջ ու վերջ, պահածոն պատրաստ է: Իրականում կարող ես երկու-երեք տարի ամեն օր պայքարել, փորձել, ջանքեր ու միջոցներ ներդնել ու կորցնել, բայց այդպես էլ չստանալ ցանկալի արդյունք: Սակայն մեր կողքին կան բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ հավատացել են սեփական ...