Հայերեն   English   Русский  
Գևորգ Ավչյան
Օրերս հին բարեկամուհիներիցս մի օրիորդի` բուհերից մեկի կառավարման ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Շուշանիկ Ա.-ին առաջիկա տոների կապակցությամբ բարեմաղթանքներ ուղղեցի. «Առաջիկա տոներդ շնորհավոր, Շուշանիկ ջան, ուսմանդ մեջ հաջողություններ, իսկ հետագա ծրագրերիդ` կատարում. մի օր վարչապետ դառնաս ու երկրի տնտեսությունը նորմալ կառավարես»:
Հենց այն պահից, երբ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն թույլ տվեց նախագահ Պուտինին «Ուկրաինայի թնջուկում» կիրառել երկրի զինված ուժերը, Հայաստանում որոշակիորեն աշխուժացան տեսակետները, թե Ղրիմի անջատումն Ուկրաինայից Արցախի հարցի լուծման հարցում լավ նախադեպ է, և եթե դա տեղի ունենա, ապա մոտ կլինի նաև Արցախի հարցի կարգավորումը:
Վերջին օրերն անցնում են ռուբլու էական արժեզրկմամբ: Ռուս մասնագետների հաշվարկներով` միայն այս տարվա սկզբից դոլարի նկատմամբ ռուբլու գնողունակ պահանջարկը նվազել է 8 տոկոսով:
«Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» 3.5 մլրդ դոլար գնահատվող նախագծերի գործարկման մասին հայտարարվել է դեռևս 2013 թ. հունվարին:
Թե ինչ է հիմա կատարվում Ուկրաինայում, արդեն ոչ ոք չի կարող միանշանակ ասել: Համատարած անիշխանության ու քաոսի պայմաններում այլևս չի երևում` ով ում կողմնակիցն է, ով ու զինակիցը, ով է ղեկավարը, ով ենթական, ով ում է կառավարում: Եվրոպական արժեքներին ձգտող ու եվրաինտեգրման հարցի համար Մայդան դուրս եկած ցուցարարները կարծես մոռացել են, թե որոնք են եվրոպական արժեքները: Հիմա Մայդանի ամբիոններից զինված ծայրահեղականներն են բոցաշունչ ելույթներ ունենում, ազգայնամոլ բենդերական հարյուրապետները տեր ու տնօրինություն ...
Եթե անցյալ տարի այս օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում հարյուրհազարավոր մարդիկ շունչները պահած սպասում էին, թե ինչ որոշում կկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ուղիղ մեկ տարի անց նա նույնիսկ, նախօրոք պլանավորված հանրահավաքը փոխարինեց լրագրողների հետ հանդիպմամբ:
Որքան մոտենում է 1915 թվականը, այնքան ակտիվանում է Թուրքիայի` Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված գործունեությունը:
Գործող վարչատարածքային բաժանումը, ինչպես նշվում է Տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ)` «Համայնքների խոշորացման միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում», լուրջ և էական խոչընդոտ է համայնքների կարողությունների ամրապնդման և տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար:
Շրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:
Հունվարի 29-ին կառավարությունում «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների ու ՀՀ կառավարության միջև ստորագրվեց գույքի առուվաճառքի պայմանագիր, որով «Որոտանի կասկադը»` ՀՀ-ի տնօրինության տակ եղած վերջին ամենախոշոր էներգետիկ հզորությունը, 180 մլն դոլարով վաճառվեց ամերիկյան ընկերությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: