Հայերեն   English   Русский  
Գևորգ Ավչյան
Համայնքների խոշորացումից հետո արդյունավետ ինքնակառավարման լավագույն օրինակներից դարձավ Գորիսի համայնքը, որտեղ կապիտալ շինարարություն, զարգացման տարբեր ծրագրեր են իրականացվում, ենթակառուցվածքներ ստեղծվում: Թե ինչ արդյունքներ ունի խոշորացումը գործնականում՝ «Անկախը» քննարկել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ:
Օրերս Սյունիքի մարզի մի շարք գյուղացիներից բողոքներ ստացանք: Մեզ զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ դեռևս ձմռանն իրենցից հավաքել են գումարներ՝ 1 պարկ պարարտանյութը 6550 դրամով տրամադրելու համար, բայց մոտ 10-15 օր առաջ զանգահարել կանչել են ու գումարները հետ են տվել: Այն գումարները, որոնք դեռևս փոխանցված չեն եղել համապատասխան բանկային հաշվեհամարին, նրանց միանգամից են վերադարձրել, իսկ փոխանցվածները՝ ավելի ուշ: Եվ գյուղացիները մնացել են շփոթված:
Բիզնես սկսելու համար ամենից կարևորը ներքին վախերը, հոգեբանական արգելքները հաղթահարելն է: Յուրաքանչյուրը բիզնես սկսելուց առաջ մտածում է՝ կստացվի՞, թե ոչ, արդյոք չի՞ ձախողի, հնարավո՞ր է հաջողության հասնել, ինչպե՞ս պետք է ապրի, մինչև բիզնեսը կայանա… Նման վախերով 2011 թ. տուրիզմի ոլորտում իրենց բիզնեսը սկսեցին Մաթևոս Բարսեղյանն ու Հակոբ Սումբատյանը՝ հիմնելով «Ուան ուեյ տուրը» (One way tour): Ինչպես «Անկախին» պատմեց ընկերության համահիմնադիր Մաթևոս Բարսեղյանը, իրենք սկսում էին մի բան, որի ապագան ու ճակատագիրն ...
Հայաստանում գործում է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցը, որն ամեն ինչով առանձնանում է հանրակրթական դպրոցներից: Անունն արդեն հուշում է, որ այստեղ, բացի հանրակրթական առարկաներից և ուսումնական ծրագրերից, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակության հարցերին և զինվորական առարկաներին:
Արդեն տևական ժամանակ է` համայնքները խոշորացված են, մի մասը՝ փոքր-ինչ ավելի երկար ժամանակ, մյուսները՝ համեմատաբար վերջերս, բայց գոնե նվազագույնը մեկ տարի անցել է:
Համեմատաբար երիտասարդ է թվային մարքեթինգով զբաղվող «ԴիջիԼաբը» (DigiLab), բայց արդեն հասցրել է դառնալ այս ոլորտի ամենահայտնի ու հեղինակավոր ընկերություններից մեկը: Զբաղվում է օնլայն տիրույթում բիզնեսի առաջխաղացմամբ՝ SMM ռազմավարության, կոնտենտ պլանի մշակմամբ և իրականացմամբ, վաճառող տեքստերի պատրաստմամբ (copywriting), էջերի արդյունավետ դիզայներական լուծումներով, էլեկտրոնային նամակներին և մեկնաբանություններին արագ արձագանքով և առհասարակ օնլայն միջավայրում գովազդային արշավների պլանավորմամբ և իրականա ...
Ամեն տարվա ապրիլի 1-ից մեկնարկում է «Լույս» կրթաթոշակի հայտերի ընդունման փուլը: Այս տարի 2018-2019 ուսումնական տարվա համար հայտերի ընդունման փուլի մեկնարկը համընկավ կրթության ոլորտում կատարվող ծախսերի արդյունավետության, առհասարակ կրթության ոլորտի ու կրթական համակարգի վերաբերյալ հասարակական քննարկումների ակտիվ փուլի հետ: Ուստի «Լույսի» այս տարվա տարածած մամլո հաղորդագրությունը գրավեց մեր ուշադրությունը:
Ապրիլի 10-ին կառավարության վերջին բաց նիստում գործադիրը հավանության արժանացրեց ոռոգման նպատակով Սևանա լճից 2018 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը մինչև 170.0 մլն խորանարդ մետր սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ այս նախագծի հիմնավորման՝ նման որոշումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
Օրերս փակ համտեսի շրջանակներում ներկայացվեց «Զաբել» (Zabel) ապրանքանիշի կոնֆետը՝ բնական մաքուր շոկոլադի ու բնական պայմաններում ստացված բանանի չրի համադրությունը:
Իրավական թեմաներ լուսաբանող լրագրող Թագուհի Մելքոնյանը միշտ սիրել է որևէ մեկին ինչ-որ նվեր պատրաստելիս այն գեղեցիկ փաթեթավորել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: