Հայերեն   English   Русский  
Գևորգ Ավչյան
Կրթության և գիտության նախարարությունն անցյալ շաբաթ հանրային քննարկման դրեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը, որը շատ բուռն արձագանքների արժանացավ:
Մարտի 29-31-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվեց սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսը:
Կառավարությունը մարտի 6-ին հաստատեց «Նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական բանկային փոխանցումներ կատարելու միջոցով ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանելու մասին» որոշումը:
Երեք տարի առաջ էր՝ 2015 թվականին, երբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Արթուր Խաչատրյանը որոշեց թողնել սպորտը, որով զբաղվում էր վերջին 13 տարիներին, ու որոշեց զբաղվել բիզնեսով: Իհարկե, այդ որոշումը հեշտ չէր, ֆուտբոլը նրա տարերքն էր, կենսակերպն ու աշխատանքը, բայց այլընտրանք չկար, քանի որ պրոֆեսիոնալ մարզական կարիերայի վերջին 2-3 տարիներին արդեն բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, հասկանում էր, որ վաղ թե ուշ պետք է թողնի ֆուտբոլը:
Անցած 2017 թվականը բավականին բարեհաջող է եղել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար: Վերջերս ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տվյալներ զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ, ըստ որոնց՝ անցյալ տարի ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան՝ մոտ 1.5 մլն մարդ։ Նախորդ տարվա՝ 2016 թ. համեմատ այս ցուցանիշն աճել է 18.7%-ով, ինչը բավականին տպավորիչ թիվ է:
2018 թ. մարտի 1-ից արտասահմանյան համարներով մեքենաների վարորդները ստիպված կլինեն Վրաստան մտնելիս ապահովագրել իրենց ավտոմեքենան: Հարևան երկրի կառավարությունն ընդունել է օրենք, ըստ որի՝ 2018 թ. մարտի 1-ից Վրաստանում չհաշվառված ավտոմեքենաները Վրաստանի տարածքում գտնվելու ժամանակահատվածում պետք է ունենան ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15, 30 կամ 90 օրով, ինչպես նաև մեկ տարով: Այսպես՝ Վրաստանի սահմանին մինչև 3,5 տոննա ...
Երևանի առաջին գրախանութ-սրճարանը «Արտ Բրիջն» էր, որը նոր մոտեցումներ ու նոր գաղափար, նոր որակի միջավայր առաջարկեց Երևանին դեռևս 17 տարի առաջ՝ 2001 թ.:
Հայաստանում կրթության ֆինանսական արդյունավետության գնահատական չկա, կրթական ծառայությունների մասնաբաժինը տարեցտարի նվազում է, և ընտանիքների բյուջեներում կրթությանը հատկացվող ծախսերը գնալով կրճատվում են, վերջին տարիներին՝ 2-3 անգամ:
Հայաստանում «ԻՆՈՐԻ» և «ՄԻՐԱԻ» ապրանքանիշերի ներկայացուցիչ, «INORI Armenia & MIRAI Armenia» խանութների համահիմնադիր Վահե Զաքարյանը բիզնես է վարել այլ երկրներում՝ շատերին երազանք թվացող Արաբական Միացյալ Էմիրություններում, Իսրայելում, Ռուսաստանում, բայց վստահեցնում է՝ Հայաստանը բիզնես սկսելու համար իդեալական է:
2016 թ. ապրիլին համաշխարհային բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան իտալական Սարդինիա կղզում գտնվող Օլոլայի բնակավայրում 1 եվրոյով վաճառվող տների թեմային: Օլոլայի կոմունայի վարչակազմը որոշել էր պայքարել բնակավայրերի ամայանալու դեմ՝ տները վաճառելով 1 եվրոյով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: