- Ասածներս կարող են սխալ լինել, բայց ասած խոսքերիս համար չեմ ամաչում, ամաչում եմ իմ չասած խոսքերի համար… Կային բաներ, որոնք գուցե ես` որպես մտավորական, պարտավոր էի ասել, բայց չեմ ասել:
Գումարը, գույքը կամ, այսպես ասած, կապիտալը տնօրինելը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացուն: Նա է որոշում` իր գումարը պահել տանը` բարձի տա՞կ, բանկո՞ւմ, թե՞ տալ տոկոսով:
Վերջերս Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, դռնբաց դատական նիստում քննության առավ քրեական գործն ըստ մեղադրանքի Վաղինակ Ո.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ):
Կիբեռհանցագործություն` ներկայումս աշխարհում ամենավտանգավոր ու բազմադրվագ հանցագործության տեսակներից մեկը: Հարուցված քրեական գործերը շատ հաճախ կարող են կարճվել, գործով մեղադրյալները կարող են կալանքից ազատվել միմիայն նրա համար, որ հանցակազմն ապացուցելը, այսպես ասած, 7 սարերի հետևում է:
Մարտի 8-ը, որով Հայաստանում մեկնարկում է «կանանց միամսյակը», նրանց սեր խոստովանելու և շնորհակալություն հայտնելու օր է: Այս կապակցությամբ խոսեցինք ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ: