ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակներում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ռազմական ոստիկանության լրատվական ծառայությունից։
Օգոստոսի 16-ին կայացան Եվրոպա Լիգայի երրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվել էր ռումինական «Կլուժ» թիմին և պարտվեց 0:5 հաշվով: Հիշեցնենք, որ Երևանում հաղթեցին հյուրերը 2:0 հաշվով:
Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակումն ավարտին մոտ է: Այն կշարունակի դրվել հանրային քննարկման, միաժամանակ առաջիկայում կտեղադրվի նաև e-draft կայքում` հասանելի ցանկացած քաղաքացու:
Օգոստոսի 14-ից 17-ը ի կատարումն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի` Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը:
Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը:
ՈւշադրությունՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: