Լեհաստանում կայացած մաս-ռեսթլինգի աշխարհի գավաթի խաղարկությւոնում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 29 երկրների պայքարում, նվաճելով 3 մեդալ (1 ոսկե, 2 բրոնզե), գրավեց 5-րդ տեղը:
Բուխարեստում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական` Մ 20 և Մ 23 առաջնությունում հայ ծանրորդներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին, փայլուն և հաղթանակած ելույթներ ունեցան, ինչի շնորհիվ և, թիմային հաշվարկում մեր հավաքականն առաջին տեղը զբաղեցրեց:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում իր հաղթարշավը շարունակեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը:
Հոկտեմբերի 18-27-ը Չինաստանում կայացած համաշխարհային բանակային մարզական խաղերում Հայաստանի պատվիրակությանը հաջողվեց 2 բրոնզե մեդալ նվաճել. մրցանակակիրներ դարձան Արթուր Ավետիսյանը (մարմնամարզություն) և Մհեր Մարկոսյանը (ազատ ոճի ըմնբշամարտ, 86 կգ):
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը իրեն լավագույն կողմերով դրսևորեց` հռչակվելով չեմպիոն։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարսիկ Գրիգորյանը 56 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր:
Հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքում 5-րդ անգամ անընդմեջ կազմակերպվեց և անցկացվեց Երևան մարաթոնը, որին վանաձորցի մարզիկները տարբեր մրցատարածություններում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին: