Մարտի 8-22-ն Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերից հայկական մարզիկները վերադարձան հաղթանակներով. Գևորգ Մանուկյանը (աթլետիկա) և Ռոբերտ Պետրոսյանը (լող) գերազանց հանդես եկան՝ նվաճելով երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ:
Վերջերս Լիբանանում կայացած սեղանի թենիսի «Գարնան գավաթի» խաղարկությունում ինչպես միշտ իրեն հավասարը չունեցավ Լիբանանի բազմակի չեմպիոնուհի, բազմափորձ ու բազմատիտղոս մարզուհի, ծնունդով երևանցի Մարիանա Սահակյանը:
Փետրվարին Երևանում կայացավ K-1 կանոններով Mix Fight պրոֆեսիոնալ մրցաշարը, որին մասնակցեց նաև Հայաստանի Մուայթայ ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ, 2015 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Գոռ Նազարյանը։
Կարծիք կա, թե սպորտը զրկում է կնոջը նրբագեղությունից, կանացիությունից: Հայաստանի առաջատար վազորդուհի Լիլիթ Հարությունյանն իր գեղեցկությամբ ու հմայքով կոտրում է կարծրատիպերը:
Փետրվարի 19-ին Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայազգի Էդգար Ղուկասյանը 8-ռաունդանոց մենամարտում պարտության մատնեց Դմիտրի Բաշիլովին`
Փետրվարի 9-ին Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ անցկացնելով 10-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկը մենամարտեց արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ և առաջին իսկ ռաունդի 1.18 րոպեին նոկաուտի ենթարկեց մրցակցին: