Երևանի պետական համալսարանի պաշտոնական էջում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր՝ մայիսի 23-ին հրաժարական է ներկայացրել, քանի որ չի ցանկանում, որ իր պատճառով ստվերվեն բուհի 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կազմակերպված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Այսօր՝ մայիսի 22-ին Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում քիչ առաջ ավարտված ռեկտորի ընտրության դեմ: Ռեկտորի միակ թեկնածուն ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն էր, ով էլ ընտրվեց: